Կոչ եմ անում Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը․ Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ Շիբանին կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխանությունը։ Այս մասին փոխանցել է interfax.ru-ն:
«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է ալ Շիբանին սոցիալական ցանցերում։
Արտգործնախարարը նաև ասել է, որ զգուշացնում է Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին և կոչ է անում պատասխանատվություն կրել վերջին հայտարարությունների համար։ Ալ Շիբանիի ուղերձը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որը հեռուստատեսային ելույթում կոչ էր արել սիրիացի երիտասարդներին «հաստատ վճռականությամբ կանգնել երկրում անկայունություն կազմակերպողների դեմ»:
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարել է, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։ Երկրի նախագահ Բաշար ալ Ասադը հրաժարական է տվել և լքել երկիրը: Անցած շաբաթ օրը Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Ալ Շիբանիին արտաքին գործերի նախարար է նշանակել։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է, որ Ռուսաստանն ակնկալու...
Ֆիննախը՝ ՌԴ-ից սպառազինության պարտքը վերադարձնելու մասին
Վահե Հովհաննիսյանը անդրադառնալով ՔՊ-ում վերջին շրջանում տեղի ունեցող իրողություններին հայտարարել է, որ ք...
Թրամփի խոստումը Կանադային
Կանադայի քաղաքացիները 60%-ով ավելի քիչ հարկեր կվճարեին, եթե երկիրը միանար Միացյալ Նահանգներին, կանադական բիզնեսները անմի...
Բաքվում Վարդանյանի նկատմամբ առկա է «հատուկ» վերաբերմունք․ Բեգլարյան
Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար...