Ֆիննախը՝ ՌԴ-ից սպառազինության պարտքը վերադարձնելու մասին
Վահե Հովհաննիսյանը անդրադառնալով ՔՊ-ում վերջին շրջանում տեղի ունեցող իրողություններին հայտարարել է, որ քիչ է տեղեկացված այդ պրոցեսներից, որովհետև վարչության անդամ չէ, վարչության աշխատանքներին չի մասնակցում, լուրերին էլ շատ հպանցիկ ժամանակ ունենում հետևել:
«Ընդհանուր դրվագներով եմ տեղյակ՝ ինչ է կատարվում և ցավում եմ, որ կան այդպիսի բացասական երևույթներ, բայց ձեզ այսպես ասեմ, այդ դետալներ այնքան քիչ տեղյակ եմ, որ կարծիք չեմ կարող դրա մասին հայտնել»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, որ ՌԴ-ից գնված զենք-զինամթերքը, որն ըստ իշխանության ներկայացուցիչների՝ ամբողջ ծավալով չի մատակարարվել, հնարավո՞ր է հաշվանցել ՀՀ-ի ունեցած պարտքով, նախարարը պատասխանեց.
«Դուք տալիս եք մի հարց, որը պետական գաղտնիք է պարունակում իր մեջ։ Կա պրոցես, որտեղ մենք գնումներ ենք իրականացրել, այդ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել, բայց դետալներին չեմ տիրապետում, որովհետև Պաշտպանության նախարարությունն է զբաղվում այդ մատակարարման հարցերով: Ունենք որոշակի երկխոսություն առկա պարտքը հաշվանցելու: Քննարկում կա, որ կան որոշակի երկկողմանի պարտավորություններ, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում պրոցես գոյություն ունի»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է, որ Ռուսաստանն ակնկալու...
Թրամփի խոստումը Կանադային
Կանադայի քաղաքացիները 60%-ով ավելի քիչ հարկեր կվճարեին, եթե երկիրը միանար Միացյալ Նահանգներին, կանադական բիզնեսները անմի...
Բաքվում Վարդանյանի նկատմամբ առկա է «հատուկ» վերաբերմունք․ Բեգլարյան
Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար...
Կոչ եմ անում Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը․ Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ Շիբանին կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխան...