Օրբանը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու 2 սցենար է տեսնում
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 2025 թվականին, բայց երկու տարբեր ուղիներով. նման ենթադրություն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մարտական գործողությունները կավարտվեն 2025 թվականին` կա՛մ խաղաղության պսյմանագրով, կա՛մ հակամարտության կողմերից մեկի ոչնչացմամբ», - ասել է քաղաքական գործիչը Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում։
Մոսկվան պատրաստ է բանակցությունների
Կրեմլում բազմիցս հայտնել են ուկրաինական կողմի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։ Այսպես, անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին։ Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է, որ մյուս կողմը ևս դրան պատրաստ լինի։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել առանց նախապայմանների, բայց ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա:
Ավելի վաղ Պուտինն ընդգծել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ հնարավոր են, եթե Կիևը դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր տարածաշրջաններից: Բացի այդ, Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրությունից և իրականացնի ապառազմականացում ու ապազգայնացում։ Երկիրը նաև պետք է հայտարարի չեզոք արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակ, իսկ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն։
Թրամփի դիրքորոշումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ևս բազմիցս խոսել է հակամարտության դադարեցման անհրաժեշտության մասին և հավաստիացրել, որ կարող է դրան հասնել նույնիսկ մեկ օրում: Անցած շաբաթ Թրամփը հայտնել էր, որ ակտիվորեն աշխատում է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ, և այնտեղ արդեն կա «փոքր առաջընթաց»:
Նա նաև հայտարարել է, որ վերջերս Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին «հասկացրեց, որ խաղաղություն է ուզում», ուստի «պետք է պատրաստվի գործարքի կնքմանը»: Ընդ որում, Թրամփը կարծում է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ գործարքը պետք է կնքվի նաև Պուտինի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հ...