Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
«224 կմ Զանգեզուրի կապի համար Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը կա։ Երբ է այդ նախագիծը սկսելու» հաղորդավարի հարցին ի պատասխան Ուրալօղլուն նշել է.
«Բաքվից սկսեմ․ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին կա, որը սկսել է գործել 2017թվականից։ Մյուս գիծն էլ կրկին սկսվում է Բաքվից գալիս հասնում է Հայաստան կամ Իրան, սա դեռ կխոսենք, և շարունակվում, հասնելով է դեպի Կարս։ Այս նարնջագույն գիծը (ցույց է տալիս քարտեզի վրա), որը կա, այդ հատվածում աշխատանքներն ավարտվել են, Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահման ընկած հատվածի կառուցման աշխատանքները շարունակվում են»։
Թուրքիայի մասում 224կմ հատվածի մրցույթն արված է, ըստ եղանակային պայմանների, գարնանը կսկսվեն աշխատանքները։ Նախիջևանում մոտավորապես 178-180կմ կա, դրա մի մասը կվերանորոգվի, մի փոքր հատված էլ կրկին կկառուցվի։ Այս հատվածի վրա Ադրբեջանն է աշխատում։
Անդրադառնալով Հայաստանով անցումին՝ նախարարը մասնավորապես նշել է. «43 կիլոմետրանոց հատվածի, որը կոչում ենք Զանգեզուրի միջանցք, և 61 կիլոմետրանոց Իրանով անցումի վերաբերյալ Ադրբեջանը բանակցություններ է վարում։ Այդ ամենը հստակեցնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը։ Կարծում եմ, որ մոտ 4 տարի հետո այս միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հ...