Գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:
Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- գրել է նա:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին, որոնք մերժել են նրան:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվակա...
Եթե չթանկացնեինք, Երևանում ավելի խայտառակ իրավիճակ կլիներ. Գրիգորյան
Ես հավատացած եմ, որ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու:...