Եթե Հայաստանը չընդունի, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում. ԶԼՄ
Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ հայտնել են Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից:
ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում զերծ են մնացել տեղեկությունը հաստատելուց կամ հերքելուց՝ նշելով, որ իշխանությունների անունից չեն կարող որևէ բան ասել, միևնույն ժամանակ, ընդգծել են, որ ինչպես ավելի վաղ ասել էին՝ պատրաստակամ են աջակցելու որևէ լուծում գտնելու պարագայում։
Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին:
Նմանատիպ հոդվածներ
Թուրք նախարարը ժամկետ է նշել, թե երբ կիրագործվի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթաց...
Ով կփոխարնի Փաշինյանին ԵԱՏՄ նիստին
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմ...
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994...
Գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հ...