Իսրայելի պատվիրակությունը կլքի Դոհան «խորհրդակցությունների համար»
Իսրայելի պատվիրակությունը դեկտեմբերի 24-ի երեկոյան «ներքին խորհրդակցություններ» անցկացնելու համար կվերադառնա Դոհայից, որտեղ բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, գրում է ТАСС–ը։
«Բանակցային թիմը, ներառյալ (հետախուզական ծառայության) Մոսադի, Գլխավոր անվտանգության ծառայության և Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան անդամները, մեկ շաբաթ տևած կարևոր բանակցություններից հետո այսօր երեկոյան Կատարից կվերադառնա Իսրայել: Թիմը վերադարձել է Իսրայել պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները շարունակելու հարցով ներքին խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 24-ին, Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ բին Մուհամմեդ ալ-Անսարին ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ երկրի բանակցողները շարունակում են խորհրդակցությունները՝ Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև զինադադար հաստատելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ Մեղրիի հաշվին. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂ հարցով ՀՀ...
Սա է իրականությունը, ժողովուրդ ջան. Փաշինյան
Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ա...
Հունաստանը նախազգուշացնում է թուրք–սիրիական նոր համաձայնության մասին
Սիրիայում անցումային իրավիճակը անօրինական է դարձնում Սիրիայի և Թուրքիայի միջև հնարավոր համաձայնությունը բացառիկ տնտեսակա...
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել Վաշինգտոնի հիվանդանոցից, որտեղ ավելի վաղ հոսպիտալացվել էր բարձր ջերմությամ...