Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել Վաշինգտոնի հիվանդանոցից, որտեղ ավելի վաղ հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ։ Այս մասին X-ին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչը, գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ 78-ամյա նախկին նախագահը «այսօր ավելի վաղ դուրս է գրվել հիվանդանոցից»: Նրա մոտ ախտորոշվել է գրիպ:
Քլինթոնը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2001 թվականներին։Նախկինում՝ 2021 թվականի հոկտեմբերին նա հոսպիտալացվել է Կալիֆոռնիա նահանգում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա ուներ միզուղիների ինֆեկցիա, որն այնուհետև անցել էր արյան մեջ, սակայն ժամանակին հայտնաբերվել էր։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ Մեղրիի հաշվին. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂ հարցով ՀՀ...
Սա է իրականությունը, ժողովուրդ ջան. Փաշինյան
Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ա...
Հունաստանը նախազգուշացնում է թուրք–սիրիական նոր համաձայնության մասին
Սիրիայում անցումային իրավիճակը անօրինական է դարձնում Սիրիայի և Թուրքիայի միջև հնարավոր համաձայնությունը բացառիկ տնտեսակա...
Իսրայելի պատվիրակությունը կլքի Դոհան «խորհրդակցությունների համար»
Իսրայելի պատվիրակությունը դեկտեմբերի 24-ի երեկոյան «ներքին խորհրդակցություններ» անցկացնելու համար կվերադառնա Դ...