Հունաստանը նախազգուշացնում է թուրք–սիրիական նոր համաձայնության մասին
Սիրիայում անցումային իրավիճակը անօրինական է դարձնում Սիրիայի և Թուրքիայի միջև հնարավոր համաձայնությունը բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Աթենքը խիստ և հստակ արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի՝ թուրք-սիրիական հնարավոր համաձայնության վերաբերյալ հայտարարությանը։
«Մենք խոսում ենք Սիրիայում անցումային իրավիճակի մասին, որը լեգիտիմ չի դարձնում նման համաձայնագիրը, մենք մշտական կապի մեջ ենք Կիպրոսի, հարևան երկրների և Եվրամիության հետ», - ընդգծել են հունական դիվանագիտական աղբյուրները։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ուրալօղլուն, Թուրքիան ծրագրում է ապագայում ստորագրել Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման պայմանագիր՝ Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի շահերը պաշտպանելու համար։
Ավելի վաղ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները զգուշացրել էին, որ Թուրքիայի և Սիրիայի միջև բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման վերաբերյալ հնարավոր համաձայնությունը ոչ բարեկամական քայլ կլինի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ Մեղրիի հաշվին. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂ հարցով ՀՀ...
Սա է իրականությունը, ժողովուրդ ջան. Փաշինյան
Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ա...
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել Վաշինգտոնի հիվանդանոցից, որտեղ ավելի վաղ հոսպիտալացվել էր բարձր ջերմությամ...
Իսրայելի պատվիրակությունը կլքի Դոհան «խորհրդակցությունների համար»
Իսրայելի պատվիրակությունը դեկտեմբերի 24-ի երեկոյան «ներքին խորհրդակցություններ» անցկացնելու համար կվերադառնա Դ...