Սա է իրականությունը, ժողովուրդ ջան. Փաշինյան
Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ: Այս մասին սոցցանցերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել:
Սա է իրականությունը, ժողովուրդ ջան»,– գրել է նա:
«Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը եւ համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով եւ ըստ պատեհության էլի կխոսեմ:
Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք եւ նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք: Ցտեսություն»,– գրել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ Մեղրիի հաշվին. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂ հարցով ՀՀ...
Հունաստանը նախազգուշացնում է թուրք–սիրիական նոր համաձայնության մասին
Սիրիայում անցումային իրավիճակը անօրինական է դարձնում Սիրիայի և Թուրքիայի միջև հնարավոր համաձայնությունը բացառիկ տնտեսակա...
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել Վաշինգտոնի հիվանդանոցից, որտեղ ավելի վաղ հոսպիտալացվել էր բարձր ջերմությամ...
Իսրայելի պատվիրակությունը կլքի Դոհան «խորհրդակցությունների համար»
Իսրայելի պատվիրակությունը դեկտեմբերի 24-ի երեկոյան «ներքին խորհրդակցություններ» անցկացնելու համար կվերադառնա Դ...