Այդ քայլերը լինելու են ռադիկալ, ոչ հաճելի ու պոպուլյար․ Ավինյան
Ամռանը, աշնանն ու գարնանը օդի որակը լավ վիճակում էր։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ խոսելով օդի աղտոտվածության խնդրի մասին։
«Ինչ վերաբերում է ձմեռային սեզոնին, այստեղ խնդիրներ են արձանագրվել։ Եվ այս խնդիրները ոչ թե նոր են առաջացել, այլ ամբողջական տվյալներ չեն եղել, այս ծավալի զտիչ սարքեր տեղադրված չեն եղել քաղաքում։ Երևանն աշխարհագրորեն ոչ շատ բարենպաստ դիրքում է գտնվում՝ օդի որակի տեսանկյունից, և մենք հավելյալ ջանքեր պետք է գործադրենք՝ համեմատած այլ քաղաքների։ Մի կողմ դրած մարդածին գործոնները, հենց նույն աշխարհագրական դիրքը ոչ այնքան բարենպաստ է, մասնավորապես, ծմեռային սեզոնին»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ օդի աղտոտվածության մարդածին գործոնների վերաբերյալ գործողությունների հստակ պլան պետք է ունենալ, և այդ քայլերը լինելու են ռադիկալ, լինելու են ոչ հաճելի ու պոպուլյար։
«Բայց մարդկանց առողջությունը յուրաքանչյուր հին մեքենայի կամ որևէ հանքի շահագործումից կարևոր է»,- նշել է քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։ «Հար...