«Նախատեսում եմ դա անել». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ դեռ չի հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ. «Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ, բայց նախատեսում եմ դա անել»։ Մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ Պուտինն Ասադին գահընկեց արածներին անվանել է «զինված ընդդիմություն»։
Նա նշել է, որ Ասադի կողմնակիցները, հատկապես՝ «իրանամետ ստորաբաժանումները», Հալեպից հեռացել են առանց մարտերի:
«Այսպիսի դեպքեր եղել են նաև Սիրիայի մյուս տարածքներում», - հավելել է նա։
Ըստ Պուտինի՝ Իրանը դուրս է բերել 4 հազար զինվոր, որոնց մի մասը հեռացել է Լիբանան, մյուսը՝ Իրաք. «Այսօր իրավիճակը բարդ է։ Մենք շարունակում ենք հարաբերություններ պահել բոլոր խմբավորումների հետ»։
Նա նաև խոստացել է մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային և հայտնել է, որ Սիրիայում իրավիճակը բարելավելու հնարավորություններ կան։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։«Ման...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին. Գուրգեն Արսենյանը` «սև ցուցակի» մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասի...