Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Որևէ այլ մեկնաբանություն Կոստանյանը հրաժարվեց տալ՝ նշելով, որ պաշտոնական մեկնաբանություն կարող է տալ միայն ԱԳՆ խոսնակը։
Արդյոք առանձին բանակցություններ են ընթացել 300.000 հազար ադրբեջանցու վերադարձի շուրջ պաշտոնական Երեւանը դեռ չի մեկնաբանել ԱԳՆ խոսնակը չի արձագանքել հարցին և հաստատել տեղեկատվությունը, հայտնել նման դիմումներ կա՞ն, թե՞ ոչ, երբ է ստացվել, ինչ ձեւաչափով։
Հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել նաեւ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակից: Նազելի Բաղդասարյանն առաջարկել է գրավոր հարցում ուղարկել։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Փաշինյանը նշել է՝ ինչն է մեր ամենամեծ թշնամին
Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է: Չիմացությու՛նն է մեր ամենամեծ թշնամին: Այս մասնի ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաս...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...
Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայա...