ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Նշել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։ Այս մասին հայտնում է «Փաստ» օրաթերթը:
«Այս տեղեկությունը ոչ միայն չէր հերքվել, այլև ընդամենը մի քանի օր անց իշխանություններն արգելել էին ռուսաստանցի հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, որը ժամանել էր ծնողների գերեզմանին այցի: Այս հանգամանքը Ռուսաստանից շտապեցին գնահատել որպես «բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»: Թե որքանով էր այս արգելքը կապված մեր նշած ցուցակի հետ, ժամանակը ցույց կտա, սակայն փաստ է, որ իշխանամերձ «արևմտյան»՝ այսպես կոչված՝ «սորոսական» շրջանակները էյֆորիայի մեջ էին Միհրանյանին Հայաստան չթողնելու փաստից: Ավելին, «քաղհասարակության»՝ իշխանության շահերը սպասարկող մի քանի ներկայացուցիչներ և ՔՊ-ին կից որոշ մինի-կուսակցությունների ղեկավարներ այնքան են ոգևորվել, որ նույնիսկ սկսել են տարբեր անուններ շրջանառել, չի բացառվում՝ հենց վերը նշված ցուցակից:
Ի մասնավորի, նրանցից մեկը երեկ հայտարարել էր, թե պետք է արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան: Կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում»,- գրել է օրաթերթը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...
Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայա...
Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին. Գուրգեն Արսենյանը` «սև ցուցակի» մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասի...