Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին. Գուրգեն Արսենյանը` «սև ցուցակի» մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասին հրապարակումը։
Նա նշել է, որ նման հրապարակումը դուրս է ողջախոհության շրջանակներից։ Վերջում նա հեգնանքով ավելացրել է, որ ինքն էլ է սիրում ֆանտաստիկա, բայց գիտական ժանրի լուրջ գործեր է նախընտրում:
«Շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին, որ նրանք մեկնաբանեն դա: Այլ բառեր չունեմ: Ինչպե՞ս էր կոչվում հիվանդանոցը, որտեղ պահում էին խելագարներին: Հայտնի սովետական հիվանդանոց կար: Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին, նրան նույնպես պետք չէ թողնել Հայաստան», - ասել է Արսենյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ «Մա...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Միլլերը` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին զարգացումները և ընթացիկ իրադարձությունները...