Թրամփը Վլադիմիր Զելենսկիին չի հրավիրել իր երդմնակալությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին չի հրավիրել իր երդմնակալությանը, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Այս մասին Թրամփը հայտարարել է նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսում, որն անցկացվել է Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում։
«Ոչ, ես Զելենսկիին չեմ հրավիրել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
Միաժամանակ նա նշել է, որ եթե Զելենսկին ցանկանա մասնակցել միջոցառմանը, կարող է գալ։ Հանրապետականը նաև կասկած է հայտնել երդմնակալությանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ներկայության վերաբերյալ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է կապի դուրս գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Քաղաքական գործիչը հավելել է, որ ինքը և իր թիմը ծրագրում են բանակցել նաև Վլադիմիր Զելենսկու և ուկրաինական կողմի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Թրամփը հիմարություն է անվանել Ջո Բայդենի որոշումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սխալ և հիմարություն է համարում ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի որոշ...