Թրամփը հիմարություն է անվանել Ջո Բայդենի որոշումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սխալ և հիմարություն է համարում ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ թույլ տալով հրթիռային հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերը։ Այս մասին նա հայտարարել է իր առաջին մամուլի ասուլիսում ընտրություններում հաղթելուց հետո։
«Չեմ կարծում, որ պետք է թույլ տրվեր հրթիռներ արձակել 200 մղոն դեպի Ռուսաստան: Ես կարծում եմ, որ դա վատ գաղափար էր և շատ բացասական հետևանքներ ունեցավ: Դա հիմարություն էր, հատկապես իմ պաշտոնը ստանձնելուց ընդամենը շաբաթներ առաջ», - ասել է նա:
Իր խոսքով` այս քայլն իր հետ համաձայնեցված չի եղել։ Թրամփը վստահություն է հայտնել, որ այլ կերպ կվարվեր, եթե հնարավորություն ունենար ազդելու այս որոշման վրա, և խոստովանել է, որ կարող է վերանայել այն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Թրամփը մեղադրել է Թուրքիային Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու մեջ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության տապալման հետևում կանգ...