Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահը կհարցաքննվի
Հարավային Կորեայի քննիչները մտադիր են դեկտեմբերի 18-ին դատարանում հարցաքննել երկրի` պաշտոնանկ արված նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ նրան արդեն երկրորդ ծանուցումն ուղարկելով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Սահմանադրական դատարանը պետք է որոշի Յունի իմպիչմենթի օրինականությունը։ Եթե պարզվի, որ այս որոշումը չի համապատասխանում Սահմանադրությանը, նա կվերականգնվի իր պաշտոնում։
Հատուկ դատախազության թիմը, որը հետաքննում է խռովության գործը, հայտարարել է, որ նախագահին ծանուցագիր է ներկայացրել՝ պահանջելով, որ նա ներկայանա Սեուլի կենտրոնական շրջանային դատախազություն՝ հարցաքննության։ Այն պետք է տեղի ունենար երեկ՝ դեկտեմբերի 15-ին։ Պետության ղեկավարի գրասենյակը հաստատել է փաստաթղթի ստացումը, սակայն Յունը չի ներկայացել հարցաքննության։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Թրամփը հիմարություն է անվանել Ջո Բայդենի որոշումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սխալ և հիմարություն է համարում ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի որոշ...