Բուք, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ճանապարհներին
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Ստեփանավանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում։
Սպիտակից դեպի Ծիլքար ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ անցանելի։
Արթիկի, Սիսիանի, Կապանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում և Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
32 վարորդ աշխատանքից ազատվել է. կոմպրոմիս չի լինի. Տիգրան Ավինյան
Երևանում վաղը ավտոբուսները կաշխատեն: Այս մասին Հանրայինի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հուսով եմ,որ...
Ռուսաստանում արգելափակվել է Viber հավելվածը
Ռոսկոմնադզորը Ռուսաստանում արգելափակել է Viber հավելվածը: Այս մասին հայտնում է НТВ–ն:«Viber հավելվածին հասանելիությունը...
Նենսի Փելոսին հոսպիտալացվել է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար Նենսի Փելոսին վնասվածք է ստացել և տեղափոխվել Լյուքսեմբուրգի հիվանդանոց: Այս...
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն...