ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3․000 դոլարի վնաս․ մեքենայից գողություն են արել և թաքցրել այլ մեքենայում
Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3,000 դոլարի վնաս: Այս մասին հյատնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու տղամարդ: Հետագա ձեռնարկված միջոցառումներով երկուսն էլ հայտնաբերվել և, իրենց վարած «Մերսեդես» մակնիշի մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հայտնել են, որ գողոնը գտնվում է իրենցից մեկի «Մերսեդեսում»:
Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեորեն պատժելի է. ոստիկանության հայտարարությունը
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներին հիվանդանոց են տեղափոխել
Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է․ հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գ...
«Ծանր վիճակ»․ ինչ է կատարվում Հալեպում, և ինչ է արվում սիրահայերին օգնելու համար
Հալեպում մարդիկ տնտեսական ծանր վիճակում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթեր...
Որոնք են հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը
2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերն՝ ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի․-Ամանոր և Ծննդյա...