ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներին հիվանդանոց են տեղափոխել
Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է․ հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գալ դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է MediaHub-ը։
«Երեք օր է՝ այստեղ կանգնած ենք, ցուրտ է, մարդիկ էլ չեն դիմանում։ Անմարդկային վիճակ է, մեքենաների վառելիքը վերջացել է, մեր մոտի գումարն էլ է վերջանում, արդեն ուտելիք գնելու հնարավորություն էլ չունենք»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը, որը ՌԴ-ից յոթ տեղանոց մեքենայով գալիս է դեպի Հայաստան։
Նրա խոսքով՝ իրենց հետ կանայք կան, երեխաներ։
«Երեկ երկու երեխայի տարել են հիվանդանոց, մրսել, հիվանդացել են։ Մենք էլ չգիտենք՝ ինչ անել։ Որևէ արձագանք Հայաստանից չկա։ Կցորդն էլ չի կապվել մեզ հետ։ Չգիտենք՝ ինչ անել»,- նշել է նա։
Լրատվամիջոցի զրուցակիցը նաև պատմել է, որ անգամ զուգարանից օգտվելու հնարավորությունից են շուտով զրկվելու, քանի որ դրա համար էլ պիտի վճարեն, սակայն արդեն գումար չունեն։
«Ու մեզ ուղղակի նյարդայնացնում է, որ հայկական կողմը հայտարարում է, թե Լարսը բաց է, խնդիր չկա։ Մեր հարազատներն էլ զանգում են, զարմանում, թե ոնց չենք հասնում, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ ճանապարհը բաց է»,- նշել է զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այս պահին էլ է ձյուն տեղում, և իրենց ասում են, որ եղանակային անոմալ պայմաններից ելնելով, ուղղակի պիտի սպասեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեորեն պատժելի է. ոստիկանության հայտարարությունը
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դ...
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ինչ է կատարվում Վերին Լարսում․ մանրամասներ
Մոտ 600 հայկական բեռնատար կա այս պահին Վերին Լարսում կանգնած ռուսական կողմից, իսկ վրացական կողմից՝ դեպի Ռուսաստան ուղղու...
«Խրախճանք` ժանտախտի ժամանակ». միլիոնանոց բանանի էֆեկտը
Միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում քննարկման լայն առարկա է դարձել չինացի միլիարդատեր Ջասթին Սունի`բանան ուտելը,...