ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երևանում ավտոբուսների վարորդները գործադուլ են սկսել

Առավոտը Երևանում սկսվել է ավտոբուսների վարորդների գործադուլով: Auroranews-ին մեր քաղաքի բնակիչները, որոնք մնացել են կանգառներում, ահազանգում են, տրանսպորտ գրեթե չկա, գործում են հատուկենտ համարները, որոնք ծանրաբեռնված են: Աշխատում են տրոլեյբուսները, փոքր երթուղայինները: Մեծ ավտոբուս չկա, ասում են մեզ ահազանգող քաղաքացիները:


Այս ամենից օգտվել են օնլայն տաքսիները, Էրեբունուց Խանջյան 4000 դրամ, Նորքի մասիվներից Կոմիտաս 2500 դրամ:


Ըստ այս պահին, նախնական տվյալներով, գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել: Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել:


Թե ինչն է ավտոբուսների վարորդների գործադուլի և նաև դժգոհության պատճառը, հուսով ենք առաջիկա ժամի ընթացքում կպարզենք Երևան Ավտոբուս ընկերությունից և քաղաքապետարանից:



Քաղաքականություն