Դիմակավորված անձինք Արմավիրի ՔԿՀ-ում․ մանրամասներ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան՝ ժամը 08։30-ին, իրավապահները դիմակավորված մտել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամաս, խուզարկություններ են սկսվել, ինչի արդյունքում դատապարտյալներ են բռնության են ենթարկվել։
Ըստ տեղեկությունների՝ դատապարտյալների վրա կան մարմնական վնասվածքներ ու դեռ ավելին՝ մեկնարկած գործընթացի արդյունքում քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան։
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյան հետ, որպեսզի դեպքի հետ կապված մանրամասներ պարզի։
«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով կալանավորված անձանց և դատապարտյալների տեղափոխումը մի քրեակատարողականից հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, համակարգի գործունեության տեսակներից է: Արմավիր քրեկատարողական հիմնարկում իրականացվել է հերթական խուզարկությունը, նշեմ, որ դիմադրության և բռնության միջադեպեր չեն եղել»,- նշեց Նավիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիայում հայտարարվել է կարմիր նախազգուշացում
Միլիոնավոր մարդիկ նախազգուշացվել են տանը մնալու մասին, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ գնացքների...
Ոստիկանները ծեծի են ենթարկել և սպառնացել արցախցուն․ մանրամասներ
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս ա...
Ահաբեկիչները լայնածավալ հարձակումներ են սկսել Սիրիայում
Սիրիայի հակակառավարական ուժերի կոալիցիան՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպության գլխավորությամբ, լայնածավալ հ...
Անձը փորձել է թմրանյութեր մտցնել ՔԿՀ
Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ֊ի պատասխանատու հերթապահ Վահան Չիբուխչյանը, որը փորձել է թմրանյութեր մտցնել ՔԿՀ:Քրեակատարողակ...