ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը մեզ ընկալում է, որպես ազգ-նահատակ. Փաշինյան
«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարքիների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Կառավարության 14 անդամը մյուսներից տարբերվում է մի բանով՝ այդ 14 հոգին կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և միջոցը՝ ՀՀ պետական բյուջեն, և որ ինքը կուզեր, որ բոլորս պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք:
«Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ: «Այս հարցն ունի շատ կարևոր շերտեր ու նրբություններ: Երբ փորձում եմ ամփոփել վերջին 6.5 տարվա ընթացքում ուենցած իմ տպավորությունները, գալիս եմ հետևյալ անխուսափելի եզրակացության՝ մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ:
Այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին այն է, որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք: Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է: Պետք է նաև արձանագրեմ, որ համոզված չեմ, որ առնվազն սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է: Իմ մտորումները հանգեցնում են նրան, որ ազգ-բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է»,- նշել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում: