Թուրքիան արգելել է լրագրողի մուտքը երկիր, նա մեկնել էր Երևանից․ մանրամասներ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր էջում։
Նա գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նապատակով, սակայն իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում»։ Հաուերը նշում է, որ 16 ժամ անց իրեն Ստամբուլի օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։
«Ես ոչ մի հանցանք չեմ գործել», - գրել է լրագրողը և նշել, որ կբողոքարկի մուտքի այս արգելքը։
Լրագրողը Թուրքիայի այս քայլը կապել է իր մսնագիտական գործունեության հետ՝ չբացառելով, որ այն իրագործված լինի Բաքվի պահանջով։
«Ես հազվադեպ եմ հաղորդում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում: Ես կասկածներ ունեմ, որ այս արգելքը կատարվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ։ Ես լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին», - գրել է նա։
Պաշտոնական Անկարան ու Բաքուն չեն արձագանքել լրագրողի հայտարարություններին։
Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե «Հաուերը հայտնի է Ղարաբաղյան երկրորդ պատերազմին վերաբերող իր միակողմանի հրապարակումներով։ Նրա նյութերը, որպես կանոն, ողողված էին Ադրբեջանին ուղղված մեղադրանքներով՝ անտեսելով հայկական կողմի օկուպացիոն քաղաքականությունը»։


Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներու...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...
Վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում առաջարկել է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործում...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...