Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հրաժարականների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվանից ներկայացվող հրաժարականներին։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հայտնել է իր հրաժարականի մասին։
Ըստ մամուլի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել․ աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։