Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները: Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը: Նրանք ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Բայդենն առաջին անգամ թույլ է տվել Ուկրաինային ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ-ի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինայի կողմից հեռահար ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքի...
Աբխազիայի նախագահը հրաժարական կտա
Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Աբխազիայի Հան...