Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ սահմանադրական դատարանը 2024թ-ի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում: ՀՀ Սահմանադրությունը որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի, չի պարունակում:
Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի հստակ աստիճանակարգային տարբերություն: Եթե Անկախության հռչակագիրը ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԽ-ի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունը ընդունվել է ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից:
Անդրադառնալով Ադրբեջանի սահմանադրությանը, Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Այն իր հերթին հղում է անում 1918 թ.-ի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան ու Հարավային Անդրկովկասը:
1919 թ.-ի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի, Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները` մասամբ: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ տարածքների նկատմամբ:
«Այսպիսով, այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունը, սակայն, Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով։ Նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը։
Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։ Ի՞նչ է բխում սրանից, որը ես ուզում եմ հաջորդ կետով ձևակերպել։
Նմանատիպ հոդվածներ
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...
«Քաղաքացիները, որոնք տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան». Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության սկզբունքին, ըստ որի՝ բոլոր որոշումնե...
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավարը եղել է Արցախում. մանրամասներ
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը,...
Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյան
Զորակոչը շարունակում է մնալ մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խ...