3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության՝ 212 ծառայող
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
«Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությանը բացասական եզրակացություն տրվեց. որն է հիմնավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ա...
Շոտլանդիան պատրաստվում է Մեծ Բրիտանիայից անկախանալու նոր հանրաքվեի
Շոտլանդիան պետք է անկախանա Մեծ Բրիտանիայից՝ իր ներուժն ակտիվորեն իրացնելու համար։ Այս մասին հունիսի 14-ին հայտարարել է Շ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պարեկներն իրականացրել են «Իմ Hummer-ը քո Hummer-ին վնաս չէ» օպերացիան
Այսօր՝ օգստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները՝ Երևանում իրակա...
Պետությանը հասցված 346.5 մլն դրամի վնասի 70 տոկոսը վերադարձվել է . դատախազություն
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնո...