Ովքեր հանցանք են գործում, լինի ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում. Հարությունյան

Անդրադառնալով սեպտեմբերին կամ օգոստոսին նախընտրական շտաբի ձևավորմանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ասել է. «Մեր որոշ գործընկերներ իշխանությունից ասել են, որ այդպիսի գործընկերներ ունեն, որոնք նաև արտահերթի մասին են խոսում, մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա, գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել»: 


«Առաջին անգամ իշխանությունն ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը, և որոշումը պայմանավորված է դրանով, և առհասարակ քաղաքական ուժը ամեն հաջորդ ընտրությունից հետո հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ»:


Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններին  վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է. 


«Մենք ապրում ենք իրավական պետությունում, և բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում, կամ հարուցվում են համապատասխան վարույթներ: Մեր մեղավորությունն այդտեղ թերևս այն է, որ, այնուամենայնիվ, այդ համակարգերն այնպես արագ չեն բարեփոխվել և զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, ոչ թե մի քանի տարում, այլ ամիսների ընթացքում ավարտվեն, և նման խոսակցությունները ի չիք կլինեն»,- ասել է Հարությունյանը:


Քաղաքականություն

Պատահարներ