Ռուսաստանը և Ճապոնիան քննարկում են ուղիղ չվերթների վերսկսման հարցը
Ռուսաստանի և Ճապոնիայի ավիաընկերությունները քննարկում են երկու երկրների միջև ուղիղ չվերթների մեկնարկի հարցը, «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Պարոն Ռուդենկոն պարզաբանել է, որ ամեն ինչ կախված է Ճապոնիայի կառավարության դիրքորոշումից։ Նա կրկնել է, որ ռուսական կողմը «չի չեղարկել կամ արգելել ճապոնական ընկերություններին թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան. դա Տոկիոյի որոշումն էր»։
«Ընկերությունների միջև աշխատանքներ և խորհրդակցություններ են ընթանում: Հենց որ նրանք պատրաստ լինեն, խնդրում եմ, մենք դեմ չենք», - նշել է փոխնախարարը։
Ճապոնական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Այս շաբաթ 128 հարավկորեական և արտասահմանյան ոչ առևտրային կազմակերպություններ նույնպես պահանջել են Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսում։





























