Մամիջանյանը դիմել է ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելի Բաքվում պահվող հայերին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այսօր հանդիպել է Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:
Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել դատական համակարգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության հետ կապված հարցերին:
Խմբակցության ղեկավարը նաեւ խոսել է Ադրբեջանում պահվող անձանց հարցի մասին՝ կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր հայրենակիցներին:
Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա. ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք մտահոգություններ, որ փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան
Վերջին երեք տարիներին՝ 2021 թվականի մայիսի 21-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ ներխուժել են ՀՀ տարածք...
Թուրքիայի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է Էրդողանի հաղթանակը
Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հաստատել է Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Թուրքիայի ԿԸՀ ղեկավար Ահմեդ...
Ընդդեմ Եվայի ցեղի. ՀՀ-ում գենդերային քաղաքականության նախագիծը հաջողություն չի գրանցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշման նախագիծը, որը շրջանառության է դր...