Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն անընդհատ կա. Հարությունյանը՝ ադրբեջանական կողմի հետ քննարկումների մասին
Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն համապատասխանաբար իրենց օրակարգով է աշխատում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ քննարկումներին:
«ԱԽ-ն և Արմեն Գրիգորյանն իր գործընկերոջ հետ են աշխատում: Երբ արդյունքները լինում են, մենք դրանց մասին խոսում ենք, և կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում, վատը չէ, օրինակ՝ Ադրբեջանի կողմից իր մասով հայկական բեռների տեղափոխման շրջափակման արգելքի հանումը: Պետությունների ղեկավարների միջև շփում երբ լինում է, դուք այդ մասին իմանում եք պարտադիր»,- նշել է նա:
Հարությունյանը հավելել է, որ ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են:
«Երկկողմ շփումներում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն անընդհատ կա, և պետք է փորձենք նաև ընդհանուր եզրեր գտնել, որ այդ փաստաթուղթը ստորագրվի»,- հավելել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մենք մենակ չե՞նք թողնում նրանց․ հաղորդավարի Հայաստանի մասին հարցը՝ Ֆրանսիայի նախագահին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հեռուստատեսությամբ խոսել է Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ մարդը հիբրիդային ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյան
«Այդ անձը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավ...
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին: Ն...
ԱՄՆ-ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ. Ջեյմս Օ’Բրայեն
ԱՄՆ–ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ։Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասե...