«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապահովի անխափան ցամաքային հաղորդակցություն. Դեմիր
Զանգեզուրի միջանցքը (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) կփոխի Հարավային Կովկասի աշխարհատնտեսական քարտեզը՝ հնարավոր դարձնելով բեռների հեռավորությունների և առաքման ժամանակի կրճատման և, որպես արդյունք, Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման միջոցով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան ցամաքային հաղորդակցության։ Այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամին (TEPAV) առընթեր Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Հիլմի Դեմիրը։
«Թուրքիայի դեպքում Զանգեզուրի միջանցքը կխթանի Արևելյան Անատոլիայի նահանգների տնտեսական զարգացումը, ինչպես նաև կապահովի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարման շղթաների ճկունությունը։
Վերջապես, Հայաստանի համար նոր երթուղին հնարավորություն կտա հավասարակշռված ինտեգրման ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ, ինչպես նաև կբարձրացնի լոգիստիկ ծառայություններից ստացված եկամուտները»,- հայտարարել է Անկարայում գործող վերլուծական կենտրոնի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...
ՊՆ-ում հերքել են «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը։ Մեկնաբանել...
ՆԳ նախարարը՝ Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու դեպքերի մասին
Արդեն իսկ ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի...
Սպիտակ տունը հերքել է սակագների մասին լուրը
Սպիտակ տունը հերքել է լուրերն այն մասին, որ չինական ապրանքների համար ամերիկյան բոլոր սակագները կբարձրացվեն մինչև 245 տոկ...