Միրզոյանին ծեծելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նման որոշում է կայացրել՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։
Մեղադրող դատախազն առավելագույն պատժաչափ էր պահանջել (7 տարի)՝ նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։
Պաշտպանական կողմը մի շարք փաստեր էր հրապարակել Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի` նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի (MMA) չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։
Նշենք, որ Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է 2023թ․ փետրվարից։ Հավելենք նաև, որ Ասատրյանն անազատության մեջ է շուրջ 3 տարի։





























