Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է. Սիմոնյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել, ինչի վկայությունն է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը։ Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են նաև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Այս մասին Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություններին։
«Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր․ Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,– նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հավելել է. «Հայաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի նոր որոշումը՝ ռազմավարական աղետ է Իսրայելի համար․ Financial Times
ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրում չեն ներառվել իրանամետ ուժերին աջակցելու և բալիստիկ հրթիռների քանակը կրճատելու վ...
Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմ...
Իրանի արտգործանախարարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը հանդիպեց ցուցարարներին
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները: Դիտարկ...