9 ամսվա ընթացքում Թուրքիայի որքան քաղաքացի է ժամանել Հայաստան
2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Թուրքիայի 9,810 քաղաքացի։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում նրանցից միայն 9,620-ն է լքել Հայաստանը, փոխանցում է Փաստինֆոն:
Դիտարկվող ամանակահատվածում Հայաստան է այցելել նաեւ Հնդկաստանի 37,642 քաղաքացի, լքել` 42,502-ը:
Հատկանշական է որ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ամենաշատը Հայաստան են այցելել ՌԴ քաղաքացիներ, ավելի քան 1 մլն 89 հազար մարդ, նրանցից նույն ժամանակահատվածում Հայաստանը լքել են ավելի քան 1 մլն 79 հազարը։ Նշենք, որ Հայաստան է այցելել նաեւ Ուկրաինայի 42,483 քաղաքացի, սակայն ինն ամսվա ընթացքում Հայաստանը լքողների թիվն ավելի շատ է եղել`43,314 ։
Հայաստան այցելող օտարերկրյա քաղաքացիների երկրորդ տեղում Վրաստանն է: Այս տարվա առաջին 3 եռամսյակներում Հայաստան է եկել Վրաստանի 296,941 քաղաքացի, նրանցից Հայաստանը լքել է 292,237-ը։
Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են` այս տարի Հայաստան է եկել 159,118 Իրանի քաղաքացի,որոնցից 158,828 նույն ժամանակահատվածում լքել է Հայաստանը։
ԱՄՆ-ից այս տարվա 9 ամիսներին Հայաստան է եկել 59,963 քաղաքացի, նրանցից 57,834 մեկնել են Հայաստանից։