ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ՝ ռեստորաններից մեկում․ այրվել է 7 տաղավար
Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի տաղավարներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։42-ին։ Այրվել է յոթ տաղավար (մոտ 250 քմ)․ տուժածներ չկան։





Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Բավրա գյուղի մոտ․ զգացվել է նաև ՀՀ-ում
Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրացաններով կրակել են իրար վրա․ 2 անձ մահացել է, 4-ը՝ վիրավոր են
Նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար. կան տուժածներ, այդ թվում՝ երեխա
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գ...
Վթար՝ ՊՆ մեքենայի մասնակցությամբ․ «Վիլիսը» կողաշրջվել է․մանրամասներ
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Կոտայքում բախվել են պաշտպանության նախարարության «Վիլիսն» ու ВАЗ-2106-ը, «Վիլիս...