«Նոայի» գլխավոր մարզիչը՝ «Չելսիի» դեմ խաղում 0:8 հաշվով պարտության մասին
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի» դեմ հանդիպումը (0:8):
«Մենք չսկսեցինք խաղն այնպես, ինչպես ցանկանում էինք, երկու գոլ բաց թողեցինք, այնուհետև սկսեցինք սխալվել։ Մենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ։
Իհարկե, երբ խաղում ես մի թիմի դեմ, որին մեկ հնարավորություն է պետք մեկ գոլ խփելու համար, սկսեցինք տալ այդ հնարավորությունը և կորցրեցինք վերահսկողությունը ամբողջովին առաջին խաղակեսում։
Երկրորդ խաղակեսում հետո վերադառնալը հեշտ չէր 0։6 հաշվով պարտվելիս, բայց մեր տղաները փորձեցին հարձակողական ֆուտբոլ խաղալ, մի քանի հնարավորություն ունեինք։ Տղաները պետք է պարզապես այս խաղում թույլ տված սխալների վրա սովորեն և շարժվեն առաջ»,- ասել է Ռուի Մոտան։
Նմանատիպ հոդվածներ
Արգանդի բացակայություն, ամորձիներ. հրապարակվել է Իման Խելիֆի բժշկական եզրակացությունը
Le Correspondant-ը բժշկական եզրակացություն է ներկայացրել 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Իման Խելիֆի մոտ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի հավաքականին ճանապարհեցին սուլոցներով
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող երկրպագուները` ի նշան բողոքի մեջքով շրջվեցին, այնուհետև սուլոցներով...
Ֆուտբոլում մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի. Չախալյան
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականը տանը նվազագույն հաշվով պարտվեց Ֆա...
Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակի...