Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Երևանի փաստարկները, թե Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵՈւ) ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը նոր լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը։
«Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», — ասել է Գալուզինը «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն կատարում է իր պարտավորությունները և կոնցեսիան ստանալու պահից ի վեր ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել հայկական երկաթուղային ցանցի զարգացման գործում, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման համար։ Միևնույն ժամանակ, երկաթուղու աշխատանքի ժամանակացույցը ճշգրտվել է հայկական կողմի խնդրանքով։
Գալուզինը նշել է, որ հենց ռուս երկաթուղայինների փորձն է օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այժմ թույլ են տալիս քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում», — հայտարարել է ԱԳՆ փոխնախարարը։
Նրա կարծիքով՝ Երևանին առաջարկում են հեռացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտից՝ փոխարենը խոստանալով բազմամիլիոնանոց ներդրումներ և մասնակցություն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում։ Գալուզինը տեղի ունեցողն անվանել է «Արևմտյան մայրաքաղաքների ոչ մաքուր խաղերի մաս՝ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նպատակով»։
Նա նաև կոչ է արել ռուսական և հայկական կողմերին տարաձայնությունները քննարկել գործնական ձևաչափով՝ նշելով, որ գործընկերները սովորաբար նախ «նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական ոճով քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները», հատկապես եթե իսկապես ցանկանում են գտնել բարեկամական լուծում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Ռուսաստանի լոգիստիկական զիջումը խոչընդոտելու մասին Երևանի պնդումները կեղծ են. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այ...