Քաղաքականություն

Ղազախստանի նախագահը կոչով դիմել է միջուկային տերություններին

Ղազախստանի նախագահը կոչով դիմել է միջուկային տերություններին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել միջուկային տերություններին վերսկսել երկխոսությունը և ապահովել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (CTBTO) անհապաղ ուժի մեջ…

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել միջուկային տերություններին վերսկսել երկխոսությունը և ապահովել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (CTBTO) անհապաղ ուժի մեջ մտնելը։


Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։


«Կամավոր հրաժարվելով մոլորակի չորրորդ խոշորագույն միջուկային զինանոցից՝ Ղազախստանը պատմական ընտրություն կատարեց խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման օգտին։ Այս որոշումը բավարարեց ղազախստանցիների ձգտումները և ցույց տվեց մեր պետության պատասխանատվությունը ապագա սերունդների ճակատագրի համար»,-նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։


Նա ընդգծել է Աստանայի անսասան աջակցությունը միջուկային զինաթափման համաշխարհային շարժմանը և կոչ է արել բազմակողմանի քայլեր ձեռնարկել զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքը նվազեցնելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250