Քաղաքականություն

Ռուսաստանն ու Բելառուսը պատրաստ են ՆԱՏՕ-ի ցանկացած գործողության. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Բելառուսը պատրաստ են ՆԱՏՕ-ի ցանկացած գործողության. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը պատրաստ են իրադարձությունների ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով Միութենական պետության անվտանգությունը խաթարող ՆԱՏՕ-ի քայլերը։ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ…

Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը պատրաստ են իրադարձությունների ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով Միութենական պետության անվտանգությունը խաթարող ՆԱՏՕ-ի քայլերը։


ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների դեմ իրականացվող լայնամասշտաբ ռազմաքաղաքական ճնշումը և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հիբրիդային քայլերը, որոնք նպատակաուղղված են անվտանգության խաթարմանը, իրենք ձգտում են պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման։


«Հաշվի առնելով մեր երկրների վրա գործադրվող մասշտաբային ռազմաքաղաքական ճնշումը և ՆԱՏՕ-ի երկրների հիբրիդային գործողությունները՝ ուղղված մեր անվտանգության խաթարմանը, ձգտում ենք պատրաստ լինել իրադրության զարգացման ցանկացած տարբերակի», - ասել է Գալուզինը։


Դիվանագետը շեշտել է, որ հենց այդ նպատակին են ծառայել «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում փորձարկվել են Միութենական պետությունը ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Բացի այդ, ըստ նրա, նույն նպատակն են հետապնդել մայիսին անցկացված ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի կառավարման մեկնարկային համատեղ զորավարժությունները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250