Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Լեհաստանում ընթացքող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային պատանիները: Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ներկայացված էին երկուսը` Էմմա Պողոսյանը և Ալինա Սուքիասյանը:
Ալինա Սուքիասյանը պոկեց 93 կգ և հրեց 109 կգ: Երկամարտի 202 կգ արդյունքով նա միայն 6-րդն էր:
Էմմա Պողոսյանը հրում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 95, 98, 100 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Պողոսյանը մեկ մոտեցմամբ` բարձրացնելով 118 կգ նվաճեց այս վարժության ոսկե մեդալը: Երկամարտի 218 կգ արդյունքով նա նվաճեց Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալը:
Նմանատիպ հոդվածներ
Արգանդի բացակայություն, ամորձիներ. հրապարակվել է Իման Խելիֆի բժշկական եզրակացությունը
Le Correspondant-ը բժշկական եզրակացություն է ներկայացրել 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Իման Խելիֆի մոտ ա...
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե...
«Նոայի» գլխավոր մարզիչը՝ «Չելսիի» դեմ խաղում 0:8 հաշվով պարտության մասին
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջուլիետա Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը հռչակվեց ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն։ Նա ոսկե մե...