Տնտեսություն

Ռուսաստանում երկարաձգվել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանում երկարաձգվել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է անմիջական արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլի արտահանման արգելքի երկարաձգման մասին…

Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է անմիջական արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլի արտահանման արգելքի երկարաձգման մասին որոշման ստորագրման մասին, որը գործելու է ներառյալ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:


«Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:


Ռուսաստանում վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը: Մինչդեռ դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլի անմիջական արտադրողների համար սահմանափակումը գործում էր մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը:


Ինչպես հաղորդվում էր, 2026 թվականին Ռուսաստանում վառելիքի սպառման սեզոնային աճը համընկել է նավթավերամշակման գործարանների արտապլանային նորոգումների շարքի հետ: Դրան զուգահեռ տարբեր տարածաշրջաններում սահմանափակումներ են մտցվում ավտոգազալցակայաններում վաճառքի ծավալների վրա:


Իրավիճակը ստաբիլացնելու նպատակով կառավարությունը և նավթային ընկերությունները քայլեր են ձեռնարկում. առավելագույնի է հասցվել գործող նավթավերամշակման գործարանների ծանրաբեռնվածությունը, կրճատվել են ընթացիկ նորոգումների ժամկետները և տեղափոխվել են պլանային նորոգումները: Սանկտ Պետերբուրգի բորսայում փոխվել են նավթամթերքի բորսայական առևտրի պայմանները: Կառավարությունը թույլատրել է Եվրո-2, 3, 4 ավելի ցածր դասի վառելիքի լրացուցիչ ծավալների թողարկումը:


Ռուսաստանը հուլիսից սկսել է նավթամթերքի իմպորտը: Բացի այդ, մինչև 2027 թվականի հունվարի 31-ը երկարաձգվել է բենզինի արտահանման լիակատար արգելքը: Դիզելային վառելիքի ոչ արտադրողների համար դիզվառելիքի արտահանման արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը: Մինչև նոյեմբերի 30-ը գործում է նաև երկրից ավիակերոսինի արտահանման արգելքը:


Հուլիսի վերջին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարում էր վառելիքի շուկայում մասնակի ստաբիլացման մասին՝ մի շարք նավթավերամշակման գործարանների նորոգումից դուրս գալու ֆոնին, սակայն որոշ տարածաշրջաններում բարդ իրավիճակը պահպանվում էր: Օգոստոսին վառելիքի շուկայում սկսվել է լարվածության երկրորդ փուլը. իշխանությունները ակնկալում են, որ իրադրությունը կշտկվի նորոգումներից հետո նավթավերամշակման գործարանների աշխատանքի վերսկսմամբ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250