Արգանդի բացակայություն, ամորձիներ. հրապարակվել է Իման Խելիֆի բժշկական եզրակացությունը
Le Correspondant-ը բժշկական եզրակացություն է ներկայացրել 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Իման Խելիֆի մոտ արգանդի բացակայության և ամորձիների առկայության մասին, գրում է МАТЧ ТВ-ն։
Նյութում նշվում է, որ լրագրողներին հասանելի են դարձել Խելիֆի բժշկական քարտերը, որոնցում առկա են տվյալներ Ալժիրի և Փարիզի հիվանդանոցներից:
Մասնավորապես, կոնքի ՄՌՏ-ի արդյունքները ցույց են տալիս, որ մարզիկը չունի արգանդ կամ ձվարաններ, կան սեռական գեղձեր (ամորձիներ) և «միկրոպենիս»:
Մեկ այլ թեստ հաստատել է, որ Խելիֆը կրում է 46,XY նորմալ արական կարիոտիպ: Հորմոնալ հետազոտությունը ցույց է տվել, որ «տղամարդկանց տեստոստերոնի տիպիկ մակարդակը 14,7 նմոլ/լ է, մինչդեռ կանանց մոտ տեստոստերոնի առավելագույն մակարդակը մի քանի անգամ ցածր է:
Ըստ հրապարակման, ՄՕԿ-ի ալժիրցի անդամ Մուստաֆա Բերրաֆն օգտագործել է իր կապերը և նպաստել, որ Խելիֆը թույլ տրվի խաղերին։
2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի ընթացքում Իման Խելիֆը ոսկի է նվաճել մինչև 66 կգ քաշային կարգում։
2023 թվականին բռնցքամարտի միջազգային ասոցիացիան Խելիֆին թույլ չի տվել մասնակցել Հնդկաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը՝ անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Գենդերային թեստի արդյունքում ապացուցվել է, որ մարզուհին ունի XY քրոմոսոմներ։ 2024 թվականի խաղերում Խելիֆի ելույթը լայն հասարակական դժգոհություն առաջացրեց։
Նմանատիպ հոդվածներ
«Նոայի» գլխավոր մարզիչը՝ «Չելսիի» դեմ խաղում 0:8 հաշվով պարտության մասին
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի»...
Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակի...
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի հավաքականին ճանապարհեցին սուլոցներով
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող երկրպագուները` ի նշան բողոքի մեջքով շրջվեցին, այնուհետև սուլոցներով...