Ուկրաինան «ոտնատակ է արել» ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. Գալուզին
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ուկրաինական կողմը չի պահպանել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելող ամերիկյան նախաձեռնությունը։
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում դիվանագետը նշել է, որ 2025 թվականի գարնանը Կիևի իշխանությունները 136 անգամ խախտել են էներգաօբյեկտներին հարվածելու մորատորիումը։ Գալուզինի խոսքով՝ այդ սահմանափակումը ակտիվորեն առաջ էր մղում ԱՄՆ-ը, սակայն Վլադիմիր Զելենսկու ռեժիմը փաստացիորեն անտեսեց այն։ Նա հավելել է․ «...Նույնը վերաբերում է 2025 թվականի գարնանը էներգաօբյեկտներին հարվածելու մորատորիումին. այն ժամանակ Կիևը խախտեց այն 136 անգամ: Ի դեպ, հիշեցնեմ, որ այս մորատորիումն ակտիվորեն առաջ էր մղում ամերիկյան կողմը, իսկ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, ըստ էության, ոտնատակ արեց այն»:
2025 թվականի մարտի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին 30-օրյա ժամկետով փոխադարձաբար դադարեցնել հարվածները էներգետիկ կառույցներին, ինչին ՌԴ ղեկավարը տվել էր իր համաձայնությունը։ Առաջարկին միանալու մասին հայտնել էր նաև Վլադիմիր Զելենսկին։ Այդուհանդերձ, ապրիլի 19-ին Պուտինը փաստել էր, որ ուկրաինական կողմը չի դադարեցրել հարձակումները ՌԴ էներգաենթակառուցվածքների վրա՝ ավելի քան 100 անգամ խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ հակամարտության
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհ...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...
Բարձր կլինի վճարվելիք գինը. Մոսկավն սպառնացել է Լոնդոնին
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու մեջ՝ ՌԴ տ...