ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի հավաքականին ճանապարհեցին սուլոցներով
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող երկրպագուները` ի նշան բողոքի մեջքով շրջվեցին, այնուհետև սուլոցներով ճանապարհեցին Ֆարերյան կղզիներից խայտառակ պատմություն կրած Հայաստանի հավաքականին։
Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Ֆարերյան կղզիների ընտրանուց։ Սուրեն Չախալյանի գլխավորած թիմը գնդակ բաց թողեց առաջին խաղակեսի միջնամասում։
33-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց մրցակցի ավագ Վիլջորմուր Դավիդսենը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը կատարեց 27 հարված, որից դիպուկ էր 9-ը։ Հայաստանի հավաքականն այս պարտությունից հետո վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Խաղարկության վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, իսկ մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Հանրապետական մարզադաշտում
Հանրապետական մարզադաշտում Հազարավոր երկրպագուներ պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պայթեցնելով ճայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան — Ֆարերյան կղզիներ՝ 0:1. առաջին խաղակեսն ավարտվեց
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական պարտությունը. Հայաստան-Ֆարերյան կղզիներ` 0:1
Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Ֆարերյան կղզիների ընտրանուց։ Սուրեն Չախալյանի գլխավորած թիմը գնդակ բաց թողե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետական մարզադաշտը կիսադատարկ է
Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումից կես ժամ առաջ Հանրապետական մարզադաշտը կիսադատարկ է։ Միեւ...