Քաղաքականություն Կարևոր

Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ «Դատալեքս»…

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։


«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք է առաջադրվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ մասնակցությունից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու և փողերի լվացման հոդվածներով։


Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ալիկ Ալեքսանյանը գործով անցնող Աշոտ Վարոսյանի ու այլ անձանց հետ հանցանքներ իրականացնելու դիտավորությամբ ձևավորել և ղեկավարել է կայուն խումբ՝ հանցավոր կազմակերպություն։ Անօրինական գործունեությունը քողարկելու նպատակով նա Նարեկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ հիմնադրել է իրավաբանական անձ, որի կիրառմամբ ծավալել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։


«Բացի այդ, Ալիկ Ալեքսանյանը հանցավոր կազմակերպության անդամներ Նարեկ Կարապետյանի, Աշոտ Վարոսյանի և այլ անձանց հետ միասին, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, ինչպես նաև 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է բազմաթիվ քաղաքացիների»,- նշված է գործի նկարագրության մեջ։


Հուլիսի 21-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել ԿԸՀ, որի հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելը և փողերի լվացումը)։ ԿԸՀ-ն նշված միջնորդությունը մեկ անգամ հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13-ին դատախազությունը կրկին ներկայացրել էր այն հանձնաժողովի քննարկմանը։


Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250