ԱՄՆ-ի քայլերը հարվածել են Իրանի ապրանքաշրջանառությանը. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ԱՄՆ-ի քայլերի պատճառով երկրի ապրանքաշրջանառությունը կրճատվել է 25-35%-ով։
Իսլամական հանրապետության ղեկավարի խոսքով՝ արտահանման ծավալները նվազել են, իսկ ներմուծումն արձանագրել է էլ ավելի մեծ կրճատում։ Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ պատժամիջոցների՝ Իրանի տնտեսական վիճակի վրա ազդեցություն չունենալու վերաբերյալ պնդումները հակասում են իր ներկայացրած փաստերին։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի մասին պնդումները պառակտման փորձ է համարում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նման տեղեկատվական արտահոսքերը կամ գրոհները դիտարկվում ե...
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:...
Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 17 միլիոն դոլարը
Այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 372.1 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես հայտնում է Oxu...