Քաղաքականություն

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Սև ծովում ուկրաինական զինուժի կողմից թուրքական զույգ նավերի թիրախավորման պատճառով Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալին կանչել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն, շաբաթ օրը…

Սև ծովում ուկրաինական զինուժի կողմից թուրքական զույգ նավերի թիրախավորման պատճառով Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալին կանչել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն, շաբաթ օրը տեղեկացրել է թուրքական ԱԳՆ աղբյուրը։


«Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ օգոստոսի 26-ին Տուապսեի մոտ թուրքական սեփականատիրոջ Լիդեր Բորդո Մավի նավին հասցված հարվածներից և օգոստոսի 27-ին առաջինին օգնության շտապող Լիդեր Կոջաթեփե նավին հասցված հարվածից հետո։ Դեսպանին է փոխանցվել մեր երկրի արձագանքն այս հարձակումներին, նա զգուշացվել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին», - աղբյուրի խոսքերն է մեջբերում ԻՀԱ գործակալությունը։


Թուրքիայի Տրապիզոն նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին հինգշաբթի հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակում են իրականացրել ռուսական Տուապսե նավահանգստում գտնվող թուրքական Լիդեր Բորդո Մավի բեռնատար լաստանավի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է անձնակազմի հինգ անդամ։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250